Օն-լայն լրագրության առանձնահատկությունները
<<Նոր մեդիան ո'չ գալիս է հավելելու հինը, ո'չ էլ հանգիստ է թողնում նրան: Նա երբեք չի դադարում ճնշել իր նախորդներին այն ժամանակ, մինչև որ նրանց համար գտնում է նոր ուրվագծեր և դեմքեր>>,- հաղորդակցային տեխնոլոգիաների ռտեսաբան Մարշալ Մաք Լուհան:
Հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական նորամուծություններով պայմանավորված` արդեն ստեղծվել է զանգվածային լրատվամիջոցի նոր տեսակ` օն-լայն լրագրություն, որի դրսևորման բազան ինտերնետն է:
Ընդհանրապես ղանգվածային լրատվության միջոցի շնորհիվ առանձին անհատը ներգրավվում է ինչպես լոկալ, այնպես էլ համաշխարհային մշակութային սոցիալական, քաղաքական և այլ ոլորտներում: ԶԼՄ-ն նաև հասարակական կարծիք ձևավորելու և այն կառավարելու գործիք է:
Հնում հասարարականա կարծիք ձևավորվում էր միջնադարյան քաղաքաների մունետիկների կողմից, Նապելեոնի շարժական տպարանների հրապարակումներով, ով, ի դեպ, այն կարծիքին էր, որ ժողովրդավարություն վայելող մեկ-երկու լրագիր իրենց ուժով կարող են գերազանցել տասը բանակի հզորությունը:
Մի քանի հարյուրամյակ էլ հասարակական կարծիքը ձևավորում էին լրագրերը, ամսագրերը, գրքերը և նրանց կողմից տարածվող գաղափարները:
Այսօր այդ խնդիրը Հայաստանում մասամբ իրականացնում է օն-լայն լրագրությունը, որը ոչ ուշ ապագայում կդառնա հասարակության գիտակցության վրա ազդող, կարծիք ստեղծող հզոր ուժ զանգվածային լրատվության ոլորտում:
Ասվածի ապացույց կարող է դառնալ օն-լայն լրագրության հետևյալ առանձնահատկությունը. ավանդական մեդիայի պարագայում մարդիկ հակված են տեղեկատվությունը ընկալել օրվա որոշակի ժամերին: Նախկինում քաղաքական քարոզչամեքենաները ուշադրություն էին դարձնում, թե կոնկրետ որ ժամին պետք է կատարել տեղեկատվական գրոհը, որովհետև մարդիկ հեռուստատեսություն նայում են ինչ-որ ժամի, նույն կերպ նաև ռադիո լսում: Նոր մեդիան բերում է ժամանակի ընկալման նոր մոտեցում. մարդիկ օն-լայն լրագրության հրապարակումներից օգտվում են այն ժամանակ, երբ իրենց հարմար է: Փաստորեն, քաղաքական քարոզչությունը անժամկետ է դառնում:
Սակայն վերջերս ԱՄՆ-ի Օհայո նահանգի համալսարանում կատարված ուսումնասիորւթյան արդյունքները ցույց են տվել, որ ընթերցողները ավելի դժվար են ընկալում ինչ-որ հրատարակման օն-լայն տարբերակը, քան դրա անալոգայինը: Մյուս կողմից օն-լայն լրագրության դրսևորումներից մեկի` օն-լայն թերթի ընթերցումը ազատում է ձեռքերը, փոխարենը լարվածություն ստեղծում աչքերում: Մոնիտորից տեքստի ընթերցման արագությունը քսանհինգ տոկոսով ցածր է տպագիր տեքստերի ընթերցումից:
Այս հիմանկան թերությունը ի չիք է դառնում, երբ խոսքը օն-լայն լրագրության առավելությունների, հետևաբար առանձնահատկությունների մասին է:
Դրանք են.
1. օպերատիվություն
2. հիշողության ծավալ և արխիվավորման հնարավորություն
3.ինտերակտիվություն
4.մուլտիմեդիականություն
5.արտադրություն և տարածում
6. եկամուտի աղբյուրներ
1. Օն-լայն լրագրությունը առաջարկում է մշտական թարմացում, այդպիսով տեղեկատվությունը փոխվում է ամեն ժամ և անգամ ամեն վայրկյան:
2.Ինտերնետը, որում գործում է օն-լայն լրագրությունը առաջարկում է հիշողության անսահմանապակ ծավալ, իսկ ավելի վաղ տեղադրված ինֆորմացիան կարելի է արխիվացնել: Արխիվը դառնում է խմբագրության ողջ արտադրանքի մասը` միշտ հասանելի ընթերցողին: Սրա շնորհիվ արխիվը թափանցիկ է դարձնում լրագրողի աշխատանքը:
3. օն-լայն թերթի ընթերցողը կարող է արագ արձագանքել որևէ հրսապարակմանը իր կարծիքը զետեղելով հենց համացանցում կամ, եթե դա հնարավոր է, տվյալ օն-լայն թերթի կարծիքների բաժնում:
4. Զանգավածային լրատվության օն-լայն միջոցները կարելի է դիտարկել որպես ինֆորմացիոյի փոխանցման ավանադական միջոցների հիբրիդ. ձայնային տվյանլներ, տեսաշար, լուսանկար և տպագիր հրատարակությունների տեքստ:
5. Ժուռնալիստական ինչ-որ նյութ գրելուց հետո անհրաժեշտություն չի առաջանում այն տպագրել, պարզապես զետեղվում է ինտերնետի համապատասխան վայրում և այնպիսի էլէմենտներ, ինչպիսիք են թուղթը, տպագրությունը և առաքումը, անհետանում են, ինչը հնարավորություն է ընձեռում, օրինակ ,Չինաստանում օն-լայն հարտարակվող թերթը կարդալ նաև Հայաստանում:
6. Օն -լայն ժուռնալիստիկայի հետ սերտորեն առնչվում են ֆինանսական հետաքրքրություններ. գովազդից ստացվող եկամուտի կողքին գոյություն ունի եկամուտի այնպիսի աղբյուր, ինչպիսին վարձատրվող ծառայությունն է, օրինակ, մուտք դեպի արխիվ, ինչպես nytimes.com-ում է (<<Նյու- Յորք թայմս>> թերթի ինտերնետային տարբերակը): Այս առավելությունների հետ մեկտեղ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղի են ունենում էթիկական նորմերի և հեղիանակային իրավունքների խախտումներ: Վերջինս մեծ փոփոխություններ է թելադրել հեղիանակային իրավունքի մասին օրենքում: Օն-լայն լրագրության ոլորտում լրագրողների հեղիանակային իրավունքները պաշտպանելու համար 1998-ին ԱՄՆ-ում ընդունվեց ակտ, որն այսօր հեղիանկային իրավունքի մասդին օրենքի բաղկացուցիչն է:
Օրենք: Հեղիանակային օրենքը ուղղակիորեն պաշտպանում է վիրտուալ ցանկացած տեսակի <<արտահայտություն>>, որը հստակ ձև ունի:Հայաստանում էլէկտրոնային ու հատկապես օն-լայն լրագրություն երևույթները ոչ վաղ անցյալում են հիմնվել, և բնական է, որ ոլորտում բազմաթիվ անհարթություններ կան:
Դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ էլէկտրոնային յուրաքանչյուր լրատվամիջոց ձգտի ունենալ լրագրողական այնպիսի կադրեր, որոնք կկարողանան տիրապետել ոլորտի նեղ մասնագիտացումներին և հմտություններին, ունակ կլինեն պատրաստել ժուռնալիստական մրցունակ արտադրանք հայկական լրատվական շուկայում: Այս ամենի արդյունքում ստեղծված էլեկտրոնային միջավայրը իհարկե պետք է լինի այնպիսին, որ առանց մտահոգվելու և կասկածելու հնարավոր լինի հավատալ ու վստահել կարդացածին և տեսածին: