Войти

Մի դեպքում գտնում ենք, մյուսում` կորցնում

Շուրջ 15 տարի է, ինչ Հայաստանում բուռն կերպով շարունակվում են հնագիտական պեղումները:  Այս ընթացքում հայտնաբերվել են   ավելի քան 12000 դամբարաններ, պղնձյա ու արծաթյա զարդեր, կավե կարասներ և այլն:

Վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ պեղումնավայրերից անհետանում են թանկարժեք գտածոներ, և որոնց մի մասը որոշ ժամանակ անց հայտնվում են <<Վերնի սաժում>>:

Մշակույթի նախարարությունը հայկական էլեկտրոնային  կայքերից մեկին տված հարցազրույցում չէր հերքել  այս փաստի հավաստիությունը: Սակայն նախարարությունը նշել էր, որ չի կարող ամբողջությամբ վերահսկել այդ երևույթը:

Արդյունքում շատ հետաքրքիր պարադօքս է ստացվում:

Պետությունն իր բյուջեից ինչ-որ չափով ֆինանսավորում է հնագիտական պեղումների անցկացումը, ոմանք յուրացնում են արժեքավոր հայտնաբերումները, իսկ պետության մյուս  օղակը` մշակույթի նախարարությունը չի կարողանում ապահովել հայ ազգի մշակութային դիմագիծը կերտող իրեր-գտածոների վերադարձը: 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
ANI
ANI
Было на сайте 19 апреля 2011 года в 11:59
Читателей: 0 Опыт: 0 Карма: 1
все 0 Мои друзья